Վերադարձի քաղաքականություն

Մեր հարթակը հանդես է գալիս որպես միջնորդ՝ կապելով տուրիստական կազմակերպություններին և ճանապարհորդներին։

Չեղարկման և վերադարձի կանոններ

Յուրաքանչյուր տուր կարող է ունենալ տարբեր չեղարկման պայմաններ։ Ամրագրման էջում հստակ նշվում է՝ տվյալ տուրը հնարավոր չէ չեղարկել, կամ մինչև որ ամսաթիվը կարող է չեղարկվել։ Եթե նշված է, որ տուրը չի կարող չեղարկվել, ապա չեղարկում և վերադարձ չի կատարվում։ Եթե նշված է չեղարկման վերջնաժամկետ, ապա կարող եք չեղարկել մինչև այդ ամսաթիվը, և գումարը կվերադարձվի Ձեզ նույն վճարման եղանակով, որով կատարվել է վճարումը։ Կազմակերպողը նույնպես իրավունք ունի տարբեր պատճառներով չեղարկել տուրը։ Եթե տուրը չեղարկվում է կազմակերպողի կողմից, ապա գումարը կվերադարձվի Ձեզ նույն վճարման եղանակով, որով կատարվել է վճարումը։

Վերադարձի պատասխանատվություն

Վերադարձները կատարվում են ըստ այն կանոնների, որոնք նշված են ամրագրման էջում։ «ԳՆԱԼՈՒ ԵՄ» ՍՊԸ-ն աջակցում է վերադարձի գործընթացին միայն այն դեպքում, երբ տուրը թույլ է տալիս չեղարկում մինչև նշված վերջնաժամկետը կամ երբ տուրը չեղարկվում է կազմակերպողի կողմից։ Չեղարկման անհնարինության դեպքում «ԳՆԱԼՈՒ ԵՄ» ՍՊԸ-ն պատասխանատվություն չի կրում։

Հետադարձ կապ

Եթե ունեք հարցեր կամ անհրաժեշտ է պարզաբանել որևէ բան, գրեք մեզ [email protected]

Իրավական դրույթներ

Այս քաղաքականությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ։