Ամենագնացներով արշավ | Դիմաց լեռ
֏ 15,500
Ժամանակն է կտրվելու քաղաքային թոհուբոհից, միացի՜ր մեր արկածային ճանապարհորդությանը դեպի Տավուշ՝ վայելելու լեռնային մաքուր օդն ու հիանալու դիլիջանյան անտառների գեղեցկությամբ:
Այս անգամ ամենագնացներով կնվաճենք Դիմաց լեռան խորդուբորդ լանջերը: Ողջ արշավի ընթացքում քո առաջ կբացվեն շունչ կտրող համայնապատկերների տեսարաններ:
Հ.Գ. Միջին բարդության քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 2․5 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել քայլարշավային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ ընդմիջման համար անհրաժեշտ սնունդ և ջուր:
Ներառված է
- Զբոսավարի ծառայություն (օտարախոս մասնակիցների առկայության պարագայում տուրը կանցկացվի երկու լեզվով)
- Տրանսպորտ
- Ամենագնաց մեքենաների վճար
- Շշալցված ջուր
