
Բեռնատարային արշավ դեպի Թռչկանի ջրվեժ
8,000 ֏
Այս երթուղու նպատակակետը Շիրակի և Լոռու մարզերի սահմանին գտնվող գեղեցկուհի Թռչկանի ջրվեժն է:
Չիչխանավանքից բեռնատարով կուղևորվենք դեպի Չիչխանի ձոր, որտեղից էլ փոքրիկ քայլարշավով կհասնենք ու կվայելենք մոտ 20 մ բարձրությունից գահավիժող Թռչկանի ջրվեժը, որը 2008 թ․-ից ընդգրկված է ՀՀ բնական հուշարձանների ցանկում:
Հ.Գ. Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ փոխնորդ կոշիկներ, արևապաշտպան քսուք:
Ներառված է
- Զբոսավար
- Բեռնատարի ծառայություն
- Տրանսպորտ


