
Վերելք Արագած | Հարավային գագաթ
8,500 ֏
Միացի՜ր մեր անմոռանալի, արկածային քայլարշավին դեպի Արագածի հարավային գագաթ (3879 մետր):
Վայելի՛ր մեզ հետ Հայաստանի ամենաբարձր գագաթի հիասքանչ գեղեցկությունը՝ բացահայտելով հանգած հրաբխի առեղծվածային լանջերն ու ցնցող լանդշաֆտները:
Տուրի ընթացքում կտեսնենք նաև յուրօրինակ Քարի լիճը՝ տեղակայված Արագած լեռան լանջին:
Հ.Գ. Քայլարշավի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 11 կմ: Մասնակիցներին խորհուրդ է տրվում լինել սպորտային կոշիկներով, հարմարավետ հագուստով, կրել պաշտպանիչ գլխարկ, ակնոց, ունենալ 1 օրվա համար անհրաժեշտ սնունդ և ջուր (2-3 լ), տաք հագուստ, փոխնորդ կոշիկներ, ձեռնափայտեր, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց և լապտեր:
Ներառված է
- Զբոսավար
- Տրանսպորտ


